18563 դիտում
13:14 22-09-2018
Եմենում մարդիկ սովից տերևներ են ուտում. ՄԱԿ
Եմենում իրավիճակն աղետի շեմին է: Այդ մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Մարկ Լոուկոկը, գրում է [url=https://korrespondent.net/world/4014312-zhytely-yemena-tak-holodauit-chto-ediat-lystia-oon]korrespondent.net[/url]-ը:
Նրա խոսքով՝ Եմենում բնակիչների թիվը, որոնք չունեն սնվելու մշտական հնարավորություն, մոտ ապագայում կարող է ավելանալ: Եթե այժմ նրանց թիվը 8 մլն է, ապա նրանց կարող է ավելանալ ևս 3.5 մլն մարդ:
Երկրում ծանր տնտեսական իրավիճակն առաջացել է եմենական ռիալի արժեզրկման պատճառով: Դրա արժեքը վերջին ամսում նվազել է 30%-ով: Եվ քանի որ պարենային գրեթե բոլոր ապրանքները ներկրվում են, ապա արժույթի արժեզրկումն անմիջականորեն ազդում է ապրանքների գնաճի վրա:
Լոուկոկը նշել է, որ Եմենում արդեն այսօր կան վայրեր, որտեղ մարդիկ սովից տերևներ են ուտում՝ չունենալով ոչ մի այլ սնունդ:
Նմանատիպ նյութեր
912 դիտում
10:13 09-07-2022
ՄԱԿ. 2021 թվականին սովից տուժել է ավելի քան 800 միլիոն մարդ․ «Ամերիկայի ձայն»
1123 դիտում
09:42 30-12-2023
ՄԱԿ. Աֆղանստանի միլիոնավոր բնակիչներ տառապում են սովից
Այս բաժնից
1084 դիտում
18:39 04-01-2025
Իրանը լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացնի
1417 դիտում
18:13 04-01-2025
Խոշոր վթար՝ Բաքու-Ղազախ ճանապարհին