Աշոտ Վարդապետյանը նշանակվել է Կարլսեն-Կարուանա մրցամարտի գլխավոր մրցավար
Ս. թ. նոյեմբերի 9-28-ը Լոնդոնում տեղի կունենա աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղը: Մրցախաղում աշխարհի չեմպիոն Կարլսենը կփորձի պահպանել իր տիտղոսը, իսկ մրցակիցն է լինելու Ֆաբիանո Կարուանան:
Շախմատային կարևորագույն այս ստուգատեսում ՖԻԴԵ-ն գլխավոր մրցավար է նշանակել Հայաստանի ներկայացուցիչ, միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանին:
Նշենք, որ Աշոտ Վարդապետյանը գլխավոր մրցավար եղել 2012 թվականի Անանդ - Գելֆանդ և 2013 թվականի Անանդ - Կարլսեն չեմպիոնական մրցախաղերում: