121212 դիտում
13:10 20-09-2018
Սպանություն Լուռու մարզում․ Վանաձոր-Սպիտակ ճանապարհին գործող «Պանտերա» գիշերային ակումբում ծեծկռտուքն ավարտվել է սպանությամբ․ կա 1 զոհ․ մի քանի վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր, սեպտեմբերի 20-ին սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում Ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին գործող «Պանտերա» գիշերային ակումբում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով 1 հոգի սպանվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ, Արդարադատության գնդապետ Արթուր Ավետիսյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները նշված գիշերային ակումբում հայտնաբերել են սուր կտրող-ծակող առարկայի հարվածից սպանված Վանաձորի բնակիչ 26-ամյա Էդմոն Սանթրոսյանի դին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վերջինիս սպանելու կասկածանքով ոստիկաններն ու քննիչները, իրացնելով ստացված օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, Լոռու մարզի ոստիկանություն են բերման ենթարկել Վանաձոր քաղաքի բնակիչ 27-ամյա Գաբրիել Պողոսյանին։
Փաստի առթիվ քննչական վարչության պետ Ա․ Ավետիսյանի որոշմամբ՝ ստեղծվել է քննչական խումբ․ որտեղ էլ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր․Օրի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բացի սպանվածից կան նաև 3-ից ավելի վիրավորներ, որոնց ինքնությունը Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները պարզում են։
Լուսանկարները՝ Նարեկ Լալայանի
[color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
61806 դիտում
13:33 16-05-2016
Արտակարգ դեպք Վայոց ձորի մարզում. մի խումբ քաղաքացիների ծեծկռտուքն ավարտվել է պայմանագրային զինծառայողի սպանությամբ