45733 դիտում
23:34 17-09-2018
Ողբերգական դեպք Լոռու մարզում. 24–ամյա տղան Վանաձոր քաղաքի Լամպերի գործարանի հարակից տարածքում հայտնաբերել է հոր կախված դին
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ սեպտեմբերի 16-ին, Լոռու մարզում տեղի ունեցած ինքնասպանության փաստով:
Ժամը 23:30-ի սահմաններում Վանաձորի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ոստիկանության Բազումի բաժին ահազանգել է, որ կանչով մեկնել են Լամպերի գործարանին հարակից տարածքում գտնվող բնակելի տնակներից մեկը, որտեղ հայտնաբերել են կախված տղամարդու դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է մեկնել Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը:
Ժամանել է նաև Լոռու մարզային քննչական վարչության քննչական խումբը:
Ոստիկաններն ու քննիները պարզել են, որ նշված տնակի առջև գտնվող խորդանոցում առաստաղից պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել նույն հասցեի բնակիչ, 61-ամյա Ա. Տ.-ն:
Դատաբժիշկը տեղում զննելով դին՝ հայտնել է, որ, ըստ նախնական տեղեկությունների, դիակի վրա բռնության հետքեր չկան:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Տ.-ին հայտնաբերել է որդին՝ 24-ամյա Ս. Տ.-ն:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
13532 դիտում
21:43 04-11-2015
Լոռու մարզում 30-ամյա որդին տան միջանցքում դռան շրջանակից կախված վիճակում հայտնաբերել է 56-ամյա հոր դին