Ստամբուլում տեղի է ունեցել Հրանտ Դինքի անվան մրցանակի հանձնումը
Ստամբուլում 10-րդ անգամ տեղի է ունեցել մարդու իրավունքների համար պայքարող անձանց Հրանտ Դինքի աննվամբ մրցանակի հանձնումը։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Հ. Դինքի մրցանակի հանձնման արարողության սկզբում ելույթ են ունեցել «Մեծ Բազար», «Ոմանք« և «Սահակյան» երգչախումբը։
Ժյուրին ձայների մեծամասնությամբ Թուրքիայից Հ. Դինքի մրցանակը հանձնել է 1970-ականներից մարդու իրավունքների համար պայքարող, այդ պայքարի համար մի քանի անգամ կալանավայրերում հայտնված Մուրադ Չելիքքանին։
Արտասահմանից Հրանտ Դինքի մրցանակին արժանացել է Եմենի մարդու իրավունքների պաշտպանության միությունից Ռադյա էլ-Մութավեքելը։
Ժյուրիի կազմում հանդես է եկել նաև հայտնի ռոք երգիչ Սերժ Թանկյանը։