«Առողջ սունկ»-ը, Կոտայքի մարզպետարանն ու բյուրեղավանցիները հուշագիր են ստորագրել, վերջիններս կսպասեն մինչև սեպտեմբերի 20-ը
Սեպտեմբերի լույս 14-ի գիշերվանից «Առողջ սունկ» գործարանի Բյուրեղավանի մասնաճյուղի կոմպոստի արտադրամասի դեմ սկսված բողոքի ակցիան ավարտվել է երեկ, երբ կողմերը նոր հուշագիր են կնքել, իսկ բյուրեղավանցիներն էլ որոշել են սպասել մինչև սեպտեմբերի 20-ը և համոզվել՝ կատարում է իր պարտավորությունները տնտեսվարողը, թե ոչ։
[url=http://www.tert.am/am/news/2018/09/16/Byureghavan/2792846]Tert.am[/url]–ի հետ զրույցում բյուրեղավանցի Վահագն Հովսեփյանը մանրամասնեց, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել:
«Երեկ Բյուրեղավանի համայնքապետարանում ընկերության խորհրդի նախագահ Արեգ Գալոյանի , որոշ բնակիչների, ինչպես նաև փոխմարզպետի միջև եղավ քննարկում: Քննարկման թեման էր նախկինում քննարկված հուշագրի ստորագրումը: Քննարկվող կետերի թվում էր նաև մարզպետարանի համար՝ «Առողջ սունկ» ՍՊԸ-ի՝ այդ տհաճ հոտերի արտադրամասի տեղափոխմանն աջակցելու պատրաստակամությունը: Որոշ կետեր հանվեցին, ինչը, իմ կարծիքով, փաստաթուղթը թերի է դարձնում, դրա համար անձամբ չեմ ստորագրել այն: Բայց երեք կետով այդ հուշագիրը ստորագրվել է»,- մանրամասնեց բյուրեղավանցին:
Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/09/16/Byureghavan/2792846]այստեղ[/url]