68155 դիտում
15:36 09-09-2018
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. BMW X5-ը 2 մետր բարձրությունից ընկել և կողաշրջված վիճակում հայտնվել է սեփական տան բակում. մայրն ու որդին տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12;10-ի սահմաններում Երևան քաղաքի Նաիրի Զարյան փողոցի բնակիչ, 43-ամյա Սամվել Շախբազյանը իր վարած BMW X5 մակնիշի 58 MM 555 համարանիշի ավտոմեքենայով Արզական գյուղի Բջնիի խճուղում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, բախվել մայթեզրի բազալտե շերտին և մոտ 2 մ բարձրությունից ընկել ու կողաշրջված վիճակում հայտնվել թիվ 4 տան բակում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Շախբազյանը ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 69-ամյա Սոֆյա Տոնոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Չարենցավանի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Չարենցավանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Իսրայելյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակնետրի նախարարության փրկարար ծառայության Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, որից հետո վերամբարձ կռունկով դարձի են բերել ավտոմեքենան և այն տեղափոխել քարշակի վրա:
Տեղում աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավոր ուղևորը վարորդի մայրն է:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 112+
112+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
5413 դիտում
21:28 17-01-2025
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (19.01.2025 թ․)