143490 դիտում
21:32 20-08-2019
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. Niva-ն 20 մ բարձրությունից ընկել, կողաշրջված վիճակում հայտնվել է Գառնու ձորում և հրդեհվել. 2 վիրավորներից մեկը ՌԴ քաղաքացի է. մեքենայում էլ հայտնաբերվել է նրա կնոջ մոխրացած դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ
Այսօր՝ օգոստոսի 20-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում ВАЗ 2121 մակնիշի 35 ZN 524 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գառնու ձորում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել նոր կառուցվող հանգստի տաղավարին և մոտ 20 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջված վիճակում հայտնվել է ձորակում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել և այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի:
Վարորդին և 1 ուղևորին տեղում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն ժամանած ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետի և տեղակալի գլխավորությամբ, քաղաքացիներից մեկի Jeep մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներից մեկը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, ինչպես նաև ավտոմեքենայում հայտնաբերվել է այդ քաղաքացու կնոջ՝ նույնպես ՌԴ քաղաքացի՝ ամբողջովին մոխրացած դին:
Վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ոստիկանության Կոտայքի բաժի պետ Ա. Ղազարյանն ու Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը:
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարութան փրակարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքներ իրականացնող ջոկատի փրկարարները:
Այս պահին վթարի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Կոտայքի քննչական բաժնի քննչական խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Մկրտչյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վիգեն Մարգարյանի գլխավորությամբ:
Տեղում աշխատում է նաև ոստիկանության Կոտայքի բաժնի փորձաքրեագետը:
Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի ( ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը:
[b]***
21/08/2019[/b]
[color=#CC0000]Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ ավտոմեքենան վարել է Գառնի գյուղի բնակիչ՝ 35-ամյա Նորայր Լևոնյանը, հիվանդանոց է տեղափոխվլ Ն. Լևոնյանը, նրա ուղևոր՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ 31-ամյա Անտոն Կուլյամինը, ով այսօ՝ օգոտսոսի 21-ին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում գիտակցության չգալով՝ մահացել է, իսկ ավտոմեքենայում հայտնաբերված մոխրացած դին Ա. Կուլյամինի կինն էր, ում ինքնությունը պարզվում է։
[/color]
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 132+
132+