12612 դիտում
11:00 07-09-2018
Ռուսաստանը չեղարկել է իր տարածքում Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը
Ռուսական իշխանություններն չեղարկել են իրենց տարածքում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարված ԱՊՀ միջպետական հետախուզումը: Այդ մասին interfax գործակալությանը հայտնել է քաջատեղյակ աղբյուրը:
«2008թ. Երևանում մարտի 1-ի դեպքերի համար մեղադրվող Հարությունյանի վերաբերյալ նյութերի ուսումնասիրությունից հետո որոշվել է ՌԴ տարածքում չեղարկել նրա նկատմամբ հետախուզումը»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Նա մանրամասնել է, որ այսպիսով՝ ՌԴ տարածքում նախկին նախարարին ոչինչ չի սպառնում: Բայց եթե Մ. Հարությունյանը հայտնվի ԱՊՀ երկրներից որևէ մեկում, նրան կարող են ձերբակալել և արտահանձնել Հայաստանին:
Աղբյուրը պարզաբանել է նաև, որ Հարությունյանի ձերբակալման և արտահանձնման վերաբերյալ դիմումը Մոսկվան վերջերս է ստացել և ոչ թե ՀՀ գլխավոր դատախազությունից, այլ միջպետական հետախուզման գծով: Նրա խոսքով՝ Հարությունյանին ձերբակալելու թույլտվության մեջ նշված է նաև Մոսկվայում նրա տան հասցեն:
Նմանատիպ նյութեր
5517 դիտում
20:48 09-09-2019
ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզումը չի դադարեցվել. Armtimes.com
3773 դիտում
16:35 30-07-2020
Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզումը դադարեցված է Ռուսաստանում. 168.am
9985 դիտում
10:21 03-08-2024
Վարդան Ղուկասյանի նկատմամբ վերացվե՞լ է միջազգային քրեական հետախուզումը․ «Փաստերի ստուգման հարթակ»
Այս բաժնից
1000 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1015 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք