5271 դիտում
20:48 09-09-2019
ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզումը չի դադարեցվել. Armtimes.com
[url=https://armtimes.com/hy/article/169024?fbclid=IwAR3KirdQUAQRYDhxMTLS8lQW21IW4S24brMlbZFGudcf5YoKcHu68N34feM]Armtimes.com[/url]-ը գրում է. Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Միքայել Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզումը չի դադարեցվել:
Այս մասին մեր հարցին ի պատախան ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Տեղական լրատվամիջոցները արդեն մի քանի օր է, հղում անելով «Ինտերֆաքս»-ի անցած տարվա հրապարակմանը, գրում են, որ Հարությունյանի նկատմամբ հետախուզումը ՌԴ տարածքում չեղարկվել է: «Ինտերֆաքս»-ը այս մասին գրել էր 2018 թվականին. ավելի վաղ նույն կայքը գրել էր, որ Հարությունյանը ՌԴ քաղաքացի է 2002 թվականից ու արտահանձնման չի ենթարկվի։
Հիշեցնենք, որ ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել 2008 թվականի Մարտի 1-ն սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով։ Ավելի ուշ ռուսական ԶԼՄ-ները հայտնեցին, որ ռուսական կողմն իր տարածքում դադարեցրել է Հարությունյանի նկատմամբ հետախուզումը։
Մանրամասներն՝ [url=https://armtimes.com/hy/article/169024?fbclid=IwAR3KirdQUAQRYDhxMTLS8lQW21IW4S24brMlbZFGudcf5YoKcHu68N34feM]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
12369 դիտում
11:00 07-09-2018
Ռուսաստանը չեղարկել է իր տարածքում Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը
3524 դիտում
16:35 30-07-2020
Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզումը դադարեցված է Ռուսաստանում. 168.am
1523 դիտում
16:49 26-07-2019
Ազգային արխիվի տնօրենի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, քրեական գործը կարճվել. Armtimes.com
Այս բաժնից
535 դիտում
19:32 01-05-2024
Կիրանցի ամեն բնակչի շահը մեր ուշադրության կենտրոնում է․ Նիկոլ Փաշինյան
544 դիտում
19:17 01-05-2024
Օտարերկրյա գործակալների մասին օրենքը միայն կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե
553 դիտում
18:50 01-05-2024
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ