8004 դիտում
10:38 07-09-2018
«Ինչ արել ենք, լավ ենք արել». դատավորների ընտրությունը ԲԴԽ-ի վրա շատ թանկ է նստել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սնանկության գործով դատավորների ընտրությունը Բարձրագույն դատական խորհրդի վրա շատ թանկ է նստել: Դատավորները, որոնք չեն ընտրվել Սնանկության գործով դատարանի կազմում, հերթով դիմում են դատարան՝ բողոքարկելով ԲԴԽ որոշումները: Ինչպես հայտնի է, ԲԴԽ-ին դատի էին տվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանը և Կարինե Պետրոսյանը:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԲԴԽ-ի դեմ դատական հայց ներկայացրած հերթական դատավորը Լիզա Գրիգորյանն է: Նա դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով վերացնել Բարձրագույն դատական խորհրդի որոշումները:
Բացի այդ, դատական համակարգում ստորագրահավաք է սկսվել, որով դատավորները պահանջում են, որ ԲԴԽ անդամներն արտահերթ նիստ հրավիրեն, հանդիպեն իրենց հետ: Հանդիպումը կայացել է, սակայն դատավորները դժգոհ են, քանի որ ԲԴԽ անդամներն իրենց գործողությունների հետ կապված ոչ մի պատճառաբանություն չեն ներկայացրել՝ ասելով. «Ինչ արել ենք, լավ ենք արել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1990 դիտում
10:38 29-08-2014
ՀՊՏՀ-ի ուսխորհրդի նախագահին բուհի պրոռեկտոր նշանակելը շատ թանկ է նստել աշխատակիցների վրա. «Ժողովուրդ»
3572 դիտում
16:59 12-03-2016
Արմիկ Պապոյանի վրա թանկ է նստել Արտեմ Պապոյանի ընտանիքի անդամների հասցեին անեծքներ հնչեցնելը
Այս բաժնից
2053 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9142 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան