Քաբուլում 2 տասնյակից ավելի մարդկային կյանք խլած ահաբեկչական պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում իրականացված ահաբեկչական պայթյունների պատասխանատվությունը, հաղորդում է Ria Novosti-ն։
Սեպտեմբերի 5-ի երեկոյան Քաբուլում հնչել է 2 հզոր պայթյուն, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ, վիրավորվել՝ 70-ը։
Հաղորդվել է նաև, որ զոհվածների մեջ են աֆղանական Tolo News հեռուստաալիքի 2 թղթակիցներ։ Վերջիններս զոհվել են երկրորդ պայթյունի ժամանակ, երբ լուսաբանում էին առաջին պայթյունը։