ԻՊ-ը ստանձնել է Քաբուլում 40 մարդու կյանք խլած ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում կատարված ահաբեկչական գործողության պատսխանատվությունը, ինչի հետևանքով զոհվել էր առնվազն 40 մարդ։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Պայթյունի հետևանքով վիրավորվել էր նաև առնվազն 30 մարդ։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ թիրախը եղել են տեղի Sada-i-Afghan տեղեկատվական գործակալությունը և մշակութային կենտրոնը։
Մահապարտ ահաբեկիչը գործի էր դրել իրեն ամրացված պայթուցիկ սարքը խմբագրատան դիմաց։