Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգային ընդառաջ Հայաստանի հավաքականն այսօր` սեպտեմբերի 5-ին նախախաղային մարզում է անցկացրել Երևանի «Հանրապետական» մարզադաշտում:
Հիշեցնենք, որ վաղը` սեպտեմբերի 6-ին մեր հավաքականը կհանդիպի Լիխտենշտեյնի հետ, իսկ սեպտեմբերի 9-ին Սկոպյեում կմրցի Մակեդոնիայի ընտրանու հետ: