211652_close_icon
views-count2369 դիտում article-date 13:53 05-09-2018

Իմ բոլոր գործողություններում առկա են լրջագույն հիմքեր. Ռոմանոս Պետրոսյան

Դպրոցներից չեն դադարում հնչել ահազանգեր անօրինությունների ու ինքնիրավչությունների մասին: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը բոլոր տնօրեններին խստագույնս հորդորել է գործել բացառապես օրենսդրությամբ սահմանված իրաավունքների և պարտականությունների շրջանակներում: «Կոտայքցիներին վստահեցնում եմ՝ իմ բոլոր գործողություններում առկա են լրջագույն հիմքեր, որոնք, ցավոք, շատ հաճախ ենթակա չեն հրապարակման: Անկախ նրանից, թե որքան ակտիվ սոցիալական ցանցերում իրենց կդրսևորեն այս կամ այն պաշտոնյայի կողմնակիցները, խնդրում եմ լինել աչալուրջ և վստահել մարզային իշխանությանը»,- ասել է մարզպետը: Այսօր կրկին աշխատանքային կարգապահությունը խախտելու՝ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի ենթակայության «Նոր Երզնկայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-Ի տնօրեն Երազիկ Համլետի Մեսրոպյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժը: Ռոմանոս Պետրոսյանը պաշտոնապես հայտարարել է, որ բաց է ցանկացած հարց կառուցողական դաշտում քննարկելու համար և շեշտել, որ արհեստական աղմուկ և դժգոհության ֆոն ստեղծելու ոչ մի փորձ չի կարող դրդել նրան զերծ մնալ կտրուկ քայլերից, եթե առկա են անհերքելի փաստեր: [b]Կոտայքի մարզպետարան [/b]

Նմանատիպ նյութեր