Սեպտեմբերի 8-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա․ «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Ռուս-հայկական բարձր մակարդակի բանակցություններ տեղի կունենան սեպտեմբերի 8-ին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպեն Մոսկվայում, այս մասին Известия-ին է փոխանցել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նշվում է, որ սա վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի երրորդ հանդիպումն է ՌԴ նախագահի հետ: Առաջին անգամ Պուտինն ու Փաշինյանը երկկողմ հանդիպում են անցկացրել մայիսի 14-ին Սոչիում՝ ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ:
Երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 13-ին Մոսկվայում: Այդ ժամանակ Ն. Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել էր ՌԴ՝ ներկա գտնվելու ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանն ու առաջնության առաջնախաղին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին Սոչիում հանդիպել են նաև ՌԴ նախագահ Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հանդիպման ժամանակ քննարկվել է նաև ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]