6518 դիտում
20:41 03-09-2018
«Գառնի»-ում Ճապոնիայի ԱԳ նախարարին է հանձնվել Ջուղայի մշակութային ցեղասպանության մասին ալբոմը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Կոնո Տարոն այսօր այցելել է «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան` ծանոթացել հայկական ճարտարապետության շքեղագույն կոթողներից մեկի պատմությանը:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի ուղեկցությամբ Ճապոնիայի ԱԳ նախարարը շրջել է արգելոց-թանգարանում: Նրան պատմել են հեթանոսական տաճարի, պալատական բաղնիքի ու մյուս հուշարձանախմբերի մասին: Կոնո Տարոն ուշադրությամբ լսել է ներկայացվող նյութը, լուսանկարել ` առավել հետաքրքիր դրվագները:
Աշխարհի տարբեր անկյուններից զբոսաշրջիկների հոսքը «Գառնի» արգելոց-թանգարան բավականին մեծ է: Բարձրաստիճան հյուրին տեղեկացրել են, որ վերջին ամիսներին ակտիվացել է նաև ճապոնացի զբոսաշրջիկների թիվը:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը Ճապոնիայի ԱԳ նախարարին է հանձնել կազմակերպության հրատարակած «Ջուղա» հարյուրամյա ցեղասպանության վկան քառալեզու ալբոմը, որն ընդգրկել է ՊՈԱԿ-ում պահպանվող Արամ Վրույրի՝ 20-րդ դարասկզբի Ջուղայի հայկական գերեզմանատան խաչքարերի լուսանկարներ, պատմական ու գիտական տեղեկություններ: ՊՈԱԿ-ի տնօրենը տեղեկացրել է նաև, որ Ադրբեջանի մշակութային ցեղասպանության արդյունքում այդ խաչքարերը ոչնչացվել են:
Նշենք, որ քառալեզու ալբոմին կից ներկայացված է նաև Ջուղայի խաչքարերի ոչնչացման մասին պատմող` «21-րդ դարի վանդալները» քառալեզու վավերագրական ֆիլմի խտասկավառակը:
[b]«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժին
[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
2808 դիտում
23:49 29-04-2019
«ՋՈՒՂԱ» ալբոմը մեր բողոքի ձայնն է մշակութային ցեղասպանության դեմ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1733 դիտում
13:58 25-05-2014
«Նոր Ջուղայի օրեր» ծրագիրն ավարտվել է մշակութային միջոցառումներով
2199 դիտում
13:05 21-09-2015
Ժաննա Ֆրիսկեի ընտանիքը մտադիր է թողարկել երգչուհու հետմահու ալբոմը
Այս բաժնից
472 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
898 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
787 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը