Աֆղանստանից Հայաստան է վերադարձել 121 հայ զինծառայող. ՖՈՏՈՇԱՐՔ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ ԱՄՆ դեսպանատան Պաշտպանության կցորդի գրասենյակի և Պաշտպանության ոլորտում համագործակցության գրասենյակի ներկայացուցիչները ողջունել են Աֆղանստանում վեցամսյա ծառայությունից հետո Հայաստան վերադարձած 121 հայ զինվորներին:
Հայ զինվորները հայրենիք վերադարձան Վաշինգտոնի Լյուիս-Մակչորդ համատեղ բազայում տեղակայված ԱՄՆ օդային ուժերի 446-րդ օդային շարժունակության թևի կողմից իրականացվող C-17 Globemaster III ինքնաթիռով:
Հայաստանը 2008թ. ի վեր աջակցում է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղապահ զորքերին առաքելությանը` օգնելով, որպեսզի Աֆղանստանը չդառնա ահաբեկչության կենտրոն: