211652_close_icon

Բակո Սահակյանն ընդունել է Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությանը

views-count6443 դիտում article-date 19:42 01-09-2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 1-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությանը՝ խորհրդարանի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ, հայտնում է նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների միջխորհրդարանական կապերի հետագա խորացմանն ու ընդլայնմանն առնչվող տարբեր հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր