211652_close_icon
views-count82256 դիտում article-date 11:24 01-09-2018

Նոր մանրամասներ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահի տան վրա զինված ու դիմակավորված ավազակային հարձակումից. կասկածյալներից մեկը ոստիկանության ծառայող է, մեկն էլ՝ նախկին ԱԺ պատգամավորի անվտանգության աշխատակից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 31-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության (վարչության պետ Արտակ Կարապետյան), ոստիկանության Կոտայքի մարզային վարչության (վարչության պետ Արամ Հովհաննիսյան), ոստիկանության Կոտայիքի բաժնի (բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյան) և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության (վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ) աշխատակիցները հսկայածավալ օպերատիվ գործողությունների արդյունքում ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն են բերման ենթարկել Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ՝ 33-ամյա Մայիս Մկրտչյանին։ Ինչպս հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է օգոստոսի 28-ին Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցի թիվ 10 առանձնատան բնակիչներ Արման և Գոռ Մկրտումյաննրի նկատմամբ զինված ու դիմակավորված ավազակային հարձակում կատարելու մեջ։ Ոստիկանները հսկայածավալ աշխատանքի արդյունքում ոչ միայն հայտնաբերեցին Մ. Մկրտչյանին, այլ նաև նա իրավապահներին է ներկայացրել հանցագործության գործիք հանդիսացող «Մակարով» տիպի ատրճանակը, որը լիցքավորված է եղել 6 փամփուշտով, ինչպես նաև 14 լիցքավորված «ԱԿՄ» տիպի 7. 62 մմ տրամաչափի ինքնաձիգը։ Զենքերը նա պահել էր իրենց գյուղին հարակից դաշտում գտնվող թաքստոցում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մ. Մկրտչյանն աշխատում է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ոստիկանության Էրեբունու բաժնի հերթապահ մասում՝ որպես ավագ, և մյուս կասկածյալ որոնվողը համագյուղացի՝ 49-ամյա Գագիկ Դանոյանն է, ով Մ. Մկրտչյանի աներն է և երկար տարիներ աշխատել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանի թիկնապահ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ նախկին պատգամավորի անվտանգության աշխատակցին հայտնաբերելու ուղղությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Գ. և Ա. Մկրտումյանների կողմից վնասազերծված Հովհաննես Ռիժենկոն, ով 15 տարուց ավելի է բնակվել է Ռուսաստանի Դաշնությունում, նախկինում աշխատել է ԱԺ պատգամավոր, Հայաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի անվտանգությունում և 15 տարի առաջ, երբ նրան աշխատանքից հեռացրել են, նա մեկնել է Ռուսաստանի Դաշնություն ու միայն վերջերս է վերադարձել Հայաստան, որտեղ նա բնակվում էր Գյումրիում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործը փոխանցվելու է հատուկ քննչական ծառայություն։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/08/28/1104005/]հայտնել [/url]էինք, որ օգոստոսի 28-ին կրակոցներ էին հնչել Կոտայքի մարզում։ Ինչպես դեպքի վայրից հայտնլ էր ֆոտոլրագրողը, 3 հոգի՝ զինված ինքնաձիգերով, Ձորաղբյուրում հարձակվել էին դատական համակարգի հայտնի դեմք՝ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի տան վրա։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կային վիրավորներ, այդ թվում՝ Ա. Մկրտումյանը։ Ձորաղբյուր էին ժամանել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետերը։ Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ։ Տեղում էին նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում էին դեպքի հանգամանքներն ու վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրի զննություն էին կատարել մեծ թվով քննիչներ և տան բակում ու գլխավոր մուտքի դիմաց հայտնաբերվել էին մեծ թվով ինքնաձիգից արձակված պարկուճներ։ Ավելի ուշ ֆոտոլրագրողը հայտնել էր, որ քննիչները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել էին 16 հատ 7.62 տարամաչափի պարկուճներ, «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ, սպորտային պայուսակ, որի մեջ եղել էր կպչուն ժապավեն և լինգ: Տան սեփականատեր, Երևանի բնակիչ, 30-ամյա Գոռ Մկրտումյանն ու նրա հայրը՝ Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցի թիվ 10 հասցեի բնակիչ, 58-ամյա Արման Մկրտումյանը, տանն էին եղել, երբ տանը տեղադրված տեսախցիկով նկատել էին, թե ինչպես են նշված անձինք դարպասի և պարսպի վրայով թռնելով՝ ներխուժում իրենց տուն: Հայր և որդի Մկրտումյանները դիմադրություն էին ցույց տվել և Գ. Մկրտումյանը իր անվամբ, օրինական հաշվառված «Վալտեր» տիպի գազային ատրճանակով կարողացլ էր վնասազերծել ճիվաղներից մեկին,ով ձեռքին ունեցել էր ինքնաձիգ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Մանրամասները դիտեք առաջիկա կիրակի` սեպտեմբերի 2-ին, «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին [/color] [b]Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայող՝ 33- ամյա Մայիս Մկրտչյանն է [/b][img]http://st0.shamshyan.com/editor/0834583001535786951921769.jpg[/img] [b]Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանն է [/b][img]http://st0.shamshyan.com/editor/0721910001535784530556778.jpg[/img] [b]Մկրտումյանների կողմից վնասազերծված, ձերբակալված 42-ամյա Հովհաննես Ռիժենկոն է [/b][img]http://st0.shamshyan.com/editor/0758829001535784559173345.jpg[/img] [b]Կասկածյալ՝ 49-ամյա Գագիկ Դանոյանն է[/b][img]http://st0.shamshyan.com/editor/0328827001535804526481782.jpg[/img]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 112+
112+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր