3121 դիտում
09:41 31-08-2018
Ֆրեզնոյում բացվում է Սարոյանի տուն-թանգարանը․ «Ամերիկայի ձայն»
Օգոստոսի 31-ին Վիլյամ Սարոյանի ծննդյան 110-րդ տարեդարձին Ֆրեզնոյում կբացվի Սարոյանի տուն-թանգարանը: Հենց այս տանն է Սարոյանն անցկացրել կյանքի վերջին 17 տարիները, այստեղ է գրել աշխարհահռչակ ստեղծագործություններից մի քանիսը: Վերջին նախապատրաստություններն ավարտվում են, թանգարանը պատրաստ կլինի հյուրեր ընդունել արդեն աշնանը: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4551382.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Սարոյան house նախագծի համակարգող Ավագ Սիմոնյանի խոսքով, տուն-թանգարանի հիմնական նպատակն է ապահովել Սարոյանի և նրա ժառանգության վերածնունդը: Տուն-թանգարանի ստեղծման գաղափարը ծնվել էր Ռենեսանս հիմնադրամի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանի մոտ, ով 2015-ին տեղեկանալով, որ Սարոյանի տունը վաճառքի է հանվում, որոշում է գնել այն և մշակութային կենտրոն ստեղծել: Սակայն, անհրաժեշտ էր գտնել Սարոյանի հսկայական կերպարը բացահայտելու լավագույն միջոցը, նշում է Ավագ Սիմոնյանը.
«Մենք որոշեցինք ստեղծել այնպիսի թանգարան, որը կլինի նորարարական, իննովացիոն և հիմնականում թվայնացված ցուցանմուշներով, որպեսզի հնարավորինս շատ պատմենք Սարոյանի մասին»:
Թանգարանում գործելու է թվայնացված արխիվ, իսկ Սարոյանի ցանկության համաձայն, տուն-թանգարանը նաև կծառայի որպես ուսանողների հետազոտությունների կենտրոն: Շարունակվում են նաև Սարոյանի թվային հոլոգրամայի ստեղծման աշխատանքները, որին հնարավոր կլինի հարցեր ուղղել:
Ֆրեզնոյի պետական համալսարանի հայկական ուսումնասիրությունների տնօրեն Բարլո Դեր Մկրտչյանի խոսքով, Սարոյանի տուն-թանգարանի բացումը մեծ նշանակություն կունենա ոչ միայն ամբողջ հայության այլև՝ Ֆրեզնոյի համար.
«Պետք է վերականգնվի Վիլյամ Սարոյանի գրական արժեքը և ժառանգությունը, որպեսզի նոր սերունդներ սովորեն իր մասին, իր գործերի մասին»:
Սարոյանի տան արտաքին տեսքը չի փոխվել. Ամեն ինչ հենց այնպես է, ինչպես եղել է գրողի այստեղ բնակվելու տարիներին: Նույն իր սիրելի ծառերը, որոնց ստվերում Սարոյանը գրում էր իր անկրկնելի տողերը։
Նմանատիպ նյութեր
8028 դիտում
14:24 24-06-2018
Օգոստոսի 31-ին Ֆրեզնոյում կբացվի Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը
Այս բաժնից
1474 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»
640 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1033 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»