Օգոստոսի 31-ին Ֆրեզնոյում կբացվի Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը
ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում գտնվող Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանում վերջին նախապատրաստական աշխատանքներն են տարվում: Այս մասին տեղեկանում ենք «Ասպարեզ» պարբերականից:
Կայքի փոխանցմամբ՝ տուն-թանգարանի պաշտոնական բացումը նախանշված է օգոստոսի 31-ին՝ Սարոյանի ծննդյան 110-րդ տարեդարձի օրը:
Ավանդական տուն-թանգարան լինելուց բացի՝ այստեղ կամփոփվի ամերիկահայ հայտնի գրողի ստեղծագործությունների և լուսանկարների թվայնացված մեծագույն արխիվը: