18791 դիտում
23:33 30-08-2018
Վալերի Օսիպյանն ու Լիլիթ Մակունցը Հյուսիսային պողոտայում էին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. aravot.am
«Տեսանյութը, որը տեսել եմ, կասեի, որ դուք էլ սկզբում ձեզ լավ չեք պահել: Իրենք, որպես ոստիկաններ, նկատողություն են արել, իսկ դուք օրինական հորդորին չեք հետեւել, ոչ ադեկվատ վիճակում եք եղել»,- այսպես դիմեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը Հյուսիսային պողոտայում մոտենալով բերման ենթարկված երաժշտին, հայտնում է [url=https://www.aravot.am/2018/08/30/977917/]aravot.am[/url]-ը։
Ոստիկանապետն իր մտահոգությունը հայտնեց համացանցում շրջանառվող տեսագրության մասով, որից տպավորությունն այնպիսին է, թե երաժիշտը ճիշտ է, իսկ ոստիկանները սխալ են եղել:
Վալերի Օսիպյանն ասաց, որ ալկոհոլ չի կարելի օգտագործել: Ըստ նրա, երաժիշտները գինովցած են եղել: Երաժիշտներից մեկն էլ արդարացավ`հարբած չեն եղել, մի քանի բաժակ հայկական գինի են խմել: Հիշեցնենք, այսօր երեկոյան, Հյուսիսային պողոտայում «Երաժշտությունն ընդդեմ բռնության» խորագրով ակցիա է իրականացվում: Ակցիայի հեղինակները Ուկրաինայից եւ Վրաստանից ժամանած երաժիշտներ են: Ակցիան պատասխան է մոտակայքի շենքերի բնակիչների դժգոհություններին, որ երաժիշտները խանգարում են իրենց երեկոյան անդորրը: Երկու օր առաջ նաեւ ոստիկանների եւ երաժիշտների միջեւ միջադեպ էր տեղի ունեցել:
Ավելի վաղ, ոստիկանապետը հայտարարել էր, որ փողոցային երաժիշտների գործունեությունը կսահմանափակվի, քանի որ բնակիչներից բողոքներ ունեն: Իսկ երաժիշտների եւ ոստիկանների միջադեպի մասին ահազանգել էր հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը` ֆեյսբուքյան գրառմամբ. «Երկու օր առաջ ոստիկանները արգելում էին նվագել ուկրաինացի ու վրացի երաժիշտներին, որոնք սիրված արտասահմանյան երգեր էին կատարում, բավական լավ մակարդակով, բայց ոչ բարձր՝ մոտիկ պետք է կանգնեիր, որ լսեիր։ Երեւանի փոխոստիկանապետ Էդգար Պետրոսյանի ու իմ բանավեճից հետո Հյուսիսային պողոտայի երաժիշտներին հանգիստ թողեցին»:
Նա նաեւ տեսանյութ էր հրապարակել, ինչը համացանցում տարատեսակ դժգոհությունների առիթ տվեց`կապված ոստիկանության աշխատանքի հետ: Այսօր, Հյուսիսային պողոտայում ընթացող ակցիայի ժամանակ, շատերի համար անսպասելի, «դեպքի վայր» եկավ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Ասաց`եկել է համոզվելու, որ միջադեպից հետո իրավիճակը հանդարտվել է եւ ամեն ինչ նորմալ է: Լրագրողների հետ զրույցում, ոստիկանապետն իր մտահոգությունը հայտնեց առ այն, որ կան մարդիկ, ովքեր փորձում են ստեղծված իրավիճակում ստվեր գցել ոստիկանության վրա. «Բայց ոստիկանությունն իր գործառույթն է իրականացնում»: Ի դեպ, անձը, ում հետ երաժիշտները կոնֆլիկտ են ունեցել, ըստ ոստիկանապետի, անձամբ է ներկայացել ոստիկանություն: Երաժիշտներից մեկը հետաքրքրվեց` կարո՞ղ են ազատ նվագել: Ոստիկանապետը դրական պատասխան տվեց:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2018/08/30/977917/]կայքում[/url]։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1407 դիտում
16:11 02-04-2019
Վալերի Օսիպյանն ու Պյոտր Սվիտալսկին հանդիպել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
23139 դիտում
14:33 23-07-2016
Ազատ են արձակվել վերջին 2 պատանդները՝ Վալերի Օսիպյանն ու Վարդան Եղիազարյանը