6180 դիտում
15:48 24-02-2019
Լիլիթ Մակունցը՝ «Առաջին դեմքից». «Մենք մեր հույսը միայն Նիկոլ Փաշինյանի հեղինակության վրա չենք դրել». ՏԵՍԱՆՅՈՒԹ. Aravot.am
[url=https://www.aravot.am/2019/02/24/1022685/]Aravot.am[/url]-ը գրում է. Հանրային հեռուստաընկերությամբ 2018-ի հուլիսի 10-ին հեռարձակված «Կեսգիշերն անց» հաղորդման ընթացքում Արթուր Բախտամյանը մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին հարցրել էր՝ անհրաժե՞շտ է արդյոք Հայաստանին մշակույթի նախարարություն, եւ նա պատասխանել էր. «Ես կարծում եմ՝ ամեն դեպքում Հայաստանի Հանրապետությանը պետք է մշակույթի նախարարություն առնվազն այն կտրվածքով, որ մեզ պետք է ժառանգության պահպանության և պետական հոգածության հարց։ Այդ առումով մշակույթի նախարարությունը կարող է, ունի շատ կարևոր դեր կատարելու։ Այլ հարց է, որ պետք է արդյունավետ մեխանիզմներ մշակվեն, որ լիարժեք իրացվի այդ հոգածությունը։ Բայց վստահաբար պետք է»։
Սակայն հետո Լիլիթ Մակունցը սկսեց խոսել կառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար Մշակույթի նախարարության օպտիմալացման անհրաժեշտության մասին։ «Կառուցվածքային առումով, իսկապես, կա աշխատանքներն արդյունավետ դարձնելու խնդիր», – Հ1-ի «Այսօր իրականում» հաղորդման ժամանակ ասել էր Մակունցը։
«Առավոտի» «Առաջին դեմքից» հաղորդաշարին հյուրընկալված «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը այս հիշեցմանն ի պատասխան, մասնավորապես ասաց. «Իրականում երկու տեսակետները միմյանց չեն հակասում: Ես շարունակում եմ պնդել, որ մշակութային հարցերը հասցեագրող որեւէ կառույց պետք է Հայաստանին: Մշակույթի նախարարությունը, ի տարբերություն Սփյուռքի նախարարության՝ չի լուծարվում ու չի դադարում գոյություն ունենալ՝ պարզապես ենթարկվում է կազմակերպա-կառուցվածքային իրավական փոփոխության»:
Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2019/02/24/1022685/]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6641 դիտում
11:45 23-02-2019
«Առաջին դեմքից»՝ Լիլիթ Մակունցի հետ. Aravot.am
Այս բաժնից
949 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան