Շտապօգնության մեքենաների և ռեանիմոբիլների պակաս Հայաստանում չի լինելու. Արսեն Թորոսյան
Շտապօգնության մեքենաներ և ռեանիմոբիլներ Հայաստանում կլինեն բոլոր մարզերում: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս»-ում վստահեցրեց՝ Հայաստանում դրանց պակաս չի լինելու:
«Օրինակ, Արմավիրի մարզում կլինի շտապօգնության 7 մեքենա և 2 ռեանիմոբիլ: Հավանաբար, բաշխումը կվերջացնենք մինչ սեպտեմբեր: Կտրամադրենք անխտիր բոլոր մարզերում: Դրանց պակաս Հայաստանում չենք ունենալու, երաշխավորում եմ»,- ասաց Թորոսյանը:
Նրա կարծիքով՝ մինչ օրս վատ է կանոնակարգված եղել, թե ում համար մի քաղաքից մյուս քաղաքի բուժհաստատություն տեղափոխումը պետք է անվճար լինի: Այդ գործընթացը ներկայում վերանայվում է: