7153 դիտում
23:20 16-01-2019
Հանրապետությունում այսօր մոտ 50-ով պակաս երեխա է հոսպիտալացվել. Արսեն Թորոսյան
Հայաստանի Հանրապետությունում սուր շնչառական հիվանդություններով հիվանդների քանակի անկում է գրանցվել:
Ֆեյսբուքի ուղիղ եթերում այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը։ Նրա խոսքով՝ ինչպես հունվարի 15-ին, այնպես էլ հունվարի 16-ին դպրոցներում առկա է բացակայող աշակերտների նույն թիվը, որը տատանվում է 2.4 տոկոսի շրջանակներում:
Ինչ վերաբերվում է հիվանդանոցներում սուր շնչառական հիվանդություններով հիվանդների քանակին, Թորոսյանը նշեց, որ այստեղ անկում է գրանցվել` որոշ հիվանդանոցներում այդ անկումը մեծ է, որոշներում էլ դեռևս նույն պատկերն է:
«Հանրապետությունում այսօր մոտ 50-ով պակաս երեխա է հոսպիտալացվել. եթե հունվարի 15-ին սուր շնչառական վարակով հոսպիտալացվել է 792 երեխա, ապա հունվարի 16-ին՝ արդեն 746: Նույն միտումը կա մեծահասակների մոտ: Ծանր դեպքերով վիրուսների մասով նույնպես անկում է գրանցվել»,- ասաց Թորոսյանը:
Նրա խոսքով ` նախորդ տարվա համեմատ աճել է թոքաբորբով հիվանդների քանակը. եթե անցած տարի կար 254 թոքաբորբով հիվանդ, այս տարի այն 377 է, ինչը բացատրվում է հիմնականում ցուրտ եղանակով:
«Դրական միտում ունենք դպրոցների և մանկապարտեզների ջերմաստիճանի պահպանման մասով։ Իհարկե, կան դպրոցներ, որոնք դեռ չեն ապահովում ջերմաստիճանը: Ես զանգահարելու եմ մարզպետներին, որպեսզի կոնկրետ դեպքերով լուծումներ տանք»,- ընդգծեց Թորոսյանը:
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատարը վստահեցրեց, որ նախարարությունը յուրաքանչյուր մահվան դեպք մանրամասն ուսումնասիրում է: Նա նշեց, որ վերջին օրերին H1N1-ով մահացության դեպք չի գրանցվել, այս վիրուսով պայմանավորված հիվանդությունները նահանջ են ապրում:
Թորոսյանը նաև որոշում է կայացրել, որ պոլիկլինիկաները շաբաթ և կիրակի օրերը հերթապահություն իրականացնեն` առավոտյան 9:00-15:00:
Նմանատիպ նյութեր
5197 դիտում
23:08 27-08-2018
Շտապօգնության մեքենաների և ռեանիմոբիլների պակաս Հայաստանում չի լինելու. Արսեն Թորոսյան
1228 դիտում
22:35 07-07-2023
Այսօր մարդու պակաս կա, ղեկավարի պակաս կա․ Արամ Ա
3882 դիտում
14:47 26-03-2020
Հայաստանը կորոնավիրուսի ախտորոշման թեստի պակաս չունի. Թորոսյան