Հայաստանում բժշկի, բուժքրոջ և շտապօգնության վարորդի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. Արսեն Թորոսյան
Հայաստանում բժշկի և շտապօգնության վարորդի մոտ կորոնավիրուսային վարակ է հայտնաբերվել: Ավելի վաղ վիրուսը հայտնաբերվել էր նաև «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում աշխատող բուժքրոջ մոտ:
Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Ըդգծեց, որ բուժաշխատողների վարակումը երբեմն անխուսափելի է, քանի որ նրանք շատ են շփվում հիվանդների հետ, և չնայած նրան, որ նրանց տրամադրվում է պաշտպանության համար անհրաժեշտ ամեն ինչ, երբեմն նրանք, այնուամենայնիվ, վարակվում են:
Նախարարը հավելեց, որ ներկա պահին վարակված բոլոր 3 բուժաշխատողները մեկուսացված են, նրանց առողջությանն ու կյանքին ոչինչ չի սպառնում: