1237 դիտում
15:50 09-03-2015
Արդյունքի հասնելու համար պետք է ավելի հետևողական և խիստ մոտեցում. Տարոն Մարգարյան
Չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը հայտնաբերելու նպատակով ամենօրյա հսկողության արդյունքում հայտնաբերվել և վարչական արձանագրություն է կազմվել 62 դեպքի մասով: Այս մասին զեկուցվել է քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բավարար չհամարելով աշխատանքների ներկա ընթացքը, պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է առավել հետևողական լինել:
«Այս ուղղությամբ տարվող աշխատանքները գոհացուցիչ չեն: Հատկապես հանգստյան օրերին շրջելով քաղաքում՝ կտեսնեք այն պատկերն, ինչն ուղղակի անթույլատրելի է: Իսկ արդյունքի հասնելու համար պետք է ավելի խիստ և հետևողական մոտեցում: Ոլորտի այն աշխատակիցները, ովքեր կթերանան իրենց պարտավորությունների կատարման հարցում, պետք է նույնպես պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի ի վերջո հասնենք այն արդյունքին, որ այս մշակույթը ձևավորվի և ոչ սահմանված վայրում աղբ գցողներն անպատիժ չմնան:
Աշխատանքներում ներգրավեք նաև երիտասարդ կամավորների»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Հանձնարարվել է ակտիվացնել աշխատանքները նաև տնտեսվարողների կողմից հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
1145 դիտում
16:19 17-11-2014
Չլուծվող խնդիրներ չկան, պետք է հետևողական լինել. Տարոն Մարգարյան
Այս բաժնից
592 դիտում
18:32 09-01-2025
Սինգապուրում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
895 դիտում
18:21 09-01-2025
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին
1915 դիտում
18:16 09-01-2025
Տեղադրվել է տեսանկարահանող սարք․ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է