Ավստրիայի արտգործնախարարի համար մեծ անակնկալ է եղել Պուտինի մասնակցությունն իր հարսանիքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ավստրիայի արտգործնախարար Կարին Կնայսլը մանրամասներ է պատմել, թե ինչպես է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել իր հարսանիքին:
Դիվանագետի խոսքերով, Պուտինին հրավիրելը հանգամանքների բերումով է ստացվել: Հունիսի 5-ին Պուտինը այցով Վիեննայում գտնվելիս է եղել և Կնայսլը որոշել է հրավիրել՝ մտադիր լինելով իր փեսացուին ծանոթացնել ռուս առաջնորդի հետ:
Եվ երբ հուլիսի 19-ին Պուտինը հրավերն ընդունել է, դա ավստրիացի դիվանագետի համար խոշոր անակնկալ է եղել:
Նախարարը ընդգծել է, որ նա մտերին հարաբերություններ չունի Ռուսաստանի նախագահի հետ, սակայն պարբերաբար «հետաքրքիր զրույցներ են ունեցել», այդ թվում՝ Մերձավոր Արևելքում առկա իրավիճակի մասին:
Կնայսլի կարծիքով, անձնական շփումները կարևոր են փոխվստահություն ձեռք բերելու համար «հատկապես բարդ իրավիճակներում, որոնք տարբեր պատճառներով առկա են Ռուսաստանի հետ հարաբերություններում»:
Խոսելով բուն հարսանիքի մասին, Ավստրիայի արտգործնախարարը այն համարել է «իսկապես հիանալի տոն», և հույս հայտնել, որ լրատվամիջոցների հրապարակումները այդ առթիվ դրական կազդեն երկրում տուրիզմի զարգացման վրա: