Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
Օգոստոսի 23-24-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ «8-րդ հրաշալիքներ» ռեստորանի մոտակայքում այրվել է 700 քմ, Լեռ Կամսարի փողոցում՝ Ամերիկյան համալսարանի մոտակայքում՝ մոտ 2000 քմ, Վարդավառի լճի տարածքում՝ մոտ 5000 քմ, Մառի փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում գտնվող մանկապարտեզի տարածքում՝ մոտ 100 քմ, Նորագավիթ կայարանի 8-րդ կմ-ին՝ մոտ 1000 քմ, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի տարածքում` 200 քմ խոտածածկ տարածք, Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի գերեզմանատան տարածքում` մոտ 500 քմ բուսածածկույթ, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայի թիվ 1 շենքի մոտակայքում՝ մոտ 1 հա, Զովունի գյուղի 9-րդ փողոցի թիվ 84 շենքի մոտակայքում՝ մոտ 150 քմ, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Երիտասարդական փողոցի մոտակայքում՝ մոտ 10 հա, Շիրակի մարզի Ախուրյան գյուղին պատկանող «Սովխոզ» կոչվող հանդամասում՝ մոտ 1 հա խոզան, Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի «Գլուբոկի բալկա» կոչվող հանդամասում՝ մոտ 6 հա խոտածածկույթ, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Գագաթ» թոնրատան մոտակայքում՝ մոտ 700 քմ, Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին՝ մոտ 3.5 հա, Վայոց ձորի մարզի Արենի գյուղի «Թափ» կոչվող տարածքում՝ 4 հա խոտածածկույթ և մոտ 1000 քմ անմշակ խաղողի այգի՝ մասամբ,
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: