211652_close_icon
views-count1095 դիտում article-date 11:33 23-08-2018

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Օգոստոսի 22-23-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Հ.Ավետիսյան փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում՝ 300 քմ, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի մոտակայքում՝ 5000 քմ, Նոր Նորքի 5-րդ զանգվածում՝ 400 քմ, Կոտայքի մարզի Կամարիս գյուղի գերեզմանատանն այրվել է 800 քմ, Հրազդան-Հանքավան 1-ին կմ-ի մոտակայքում` 2 հա, Արամուս գյուղի գերեզմանատանը՝ 2500 քմ, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի գերեզմանատանը՝ 3000 քմ, Արարատի մարզի Հովտաշեն գյուղի Սահմանապահների փողոցի թիվ 4 տան հետնամասում՝ 1200 քմ, Մասիս քաղաքում՝ 1500 քմ, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Անտառ պուրակ հյուրանոցային համալիրի մոտակայքում՝ 300 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի «Մուղնու գյոլ» կոչվող տարածքում՝ 100 քմ, Ագարակ գյուղի մոտակայքում՝ 1500 քմ, Նոր Արթիկ գյուղի դաշտերում՝ 15 հա խոտածածակ տարածք: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր