211652_close_icon
views-count5702 դիտում article-date 20:18 21-08-2018

«Արմնյուզի» վաճառքի մասին տեղեկությունները կեղծ են. Հրաչյա Քեշիշյան

«Արմնյուզ» հեռուստաընկերության տնօրեն Հրաչյա Քեշիշյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հերքելով հեռուստաընկերության վաճառքի մասին տարածված լուրերը: Գրառումն ամբողջությամբ ներկայանցում ենք ստորև. «Լրագրող գործընկերներիցս բազմաթիվ զանգեր եմ ստացել «Արմնյուզ»-ի վաճառքի շուրջ` մամուլի ու սոցցանցի հրապարակումների վերաբերյալ: Սիրելի՛ գործընկերներ, պաշտոնապես հայտնում եմ, որ հեռուստաընկերության վաճառքի մասին տեղեկությունները կեղծ են: Այժմ մեր թիմը նախապատրաստվում է նոր եթերաշրջանի մեկնարկին. Մեկնարկի օրը` սեպտեմբերի 2: Հետաքրքիր նախագծեր են լինելու, կհանդիպենք եթերում»:

Նմանատիպ նյութեր