Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
Օգոստոսի 20-21-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան քաղաքի Մուշավան թաղամասի 4-րդ փողոցում՝ մոտ 500 քմ, Արմավիրի մարզի Արաքս գյուղի Խաչունցի փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 600 հակ անասնակեր, Արարատի մարզի Դիմիտրով գյուղի կամրջի մոտակայքում՝ մոտ 1000 քմ, Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի «Ուլգուր» կոչվող հանդամասում՝ մոտ 12 հա խոտածածկույթ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: