7652 դիտում
10:56 17-08-2018
Քոչարյանը ո՞ր կուսակցության միջոցով է պատրաստվում վերադառնալ քաղաքականություն․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» թերթը խմբագրականում գրում է. «Եվ այսպես, Ռոբերտ Քոչարյանը երեկվա հարցազրույցում հայտարարեց քաղաքականություն վերադառնալու մասին: «Համարեք, որ վերադարձել եմ»,- հայտարարեց նա: Սակայն երեկ նա անպատասխան թողեց ամենակարևոր հարցը՝ ո՞ր կուսակցության միջոցով է պատրաստվում վերադառնալ քաղաքականություն: «Կարող է լինել տարբեր ֆորմատներով այդ վերադարձը: Ես կարող եմ խոսել պատճառների մասին, թե ինչու եմ մտածում, որ պարտավոր եմ վերադառնալ քաղաքականություն», - ասել է Նա: Այնինչ ամենակարևորը հենց այս հարցի պատասխանն էր:
Ու հիմա հայաստանյան որևէ քաղաքական ուժ կամ քաղաքական ուժերի դաշինք դեռ պետք է համաձայնի նրան առաջիկա խորհրդարանական ընտրություններում ընտրացուցակի առաջին համարում ընղգրկել ու այդքանից հետո դեռ պետք է կարողանա ձայներ ստանալ: Քաղաքական դաշտի հիմնական խաղացողներից ոչ մեկը մինչև հիմա բացահայտ չի հայտարարել Քոչարյանի հետ համագործակցության պատրաստակամության մասին: Միայն օրերս ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը չէր բացառել նման հավանականությունը:
Սակայն չբացառելը դեռ չի նշանակում, որ ՀՅԴ-ն համաձայնելու է (թեկուզ և ձախողման հեռանկարից վախեցած): Այնպես որ, Քոչարյանին մնում է սեփական կուսակցությունը բացել: Միայն թե այստեղ էլ նա, կարծես թե, ռեսուրսի խնդիր ունի: Համենայն դեպս, որքան էլ երեկ նա պնդում էր՝ կալանավայրից դուրս գալուց հետո շատերն իրենց աջակցությունն են հայտնել՝ տեսակետ հնչեցնելով, որ չեն ընդունում նրա հանդեպ կատարվողը, միևնույն է, այս օրերի ընթացքում ի պաշտպանություն նրա ընդամենը մեկ բողոքի ցույց է անցկացվել, այն էլ՝ սակավամարդ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2740 դիտում
09:56 01-08-2018
Ռոբերտ Քոչարյանը ո՞ր կուսակցության միջոցով էր պատրաստվում մասնակցել ընտրություններին․ «Ժողովուրդ»
10595 դիտում
23:29 16-08-2018
Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը որոշել վերադառնալ քաղաքականություն. Քոչարյանի պարզաբանումները․ aravot.am
5733 դիտում
12:57 01-04-2017
Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը պատրաստվում է վերադառնալ քաղաքականություն
Այս բաժնից
1456 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»
1249 դիտում
07:41 17-12-2024
Էդմոն Մարուքյանը ճոխ է նշել իր կուսակցության իննամյակը. «Փաստ»
1330 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»