2559 դիտում
21:40 16-08-2018
Արտակ Զեյնալյանը շրջայց է կատարել պրոբացիայի պետական ծառայությունում
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր շրջայցով գտնվել է ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության կենտրոնական մարմնում: Ծառայության պետ Արսեն Նավասարդյանի ուղեկցությամբ նախարար Զեյնալյանը ծանոթացել է կառուցվածքային ստորաբաժանումների և Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների աշխատանքային պայմաններին և իրականացվող գործառույթներին: Տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։
Շրջայցի ընթացքում նախարար Զեյնալյանը խորհրդակցություն է անցկացրել Պրոբացիայի պետական ծառայության ղեկավար անձնակազմի հետ, որի ընթացքում քննարկվել են ծառայության արդյունավետության ապահովման հետ կապված մի շարք հիմնախնդիրներ, մասնավորապես՝ էլեկտրոնային մոնիթորինգի կիրառմամբ այլընտրանքային խափանման միջոցի ներդրման և զարգացման հնարավորությունները, ինչպես նաև հանրային աշխատանքներում ներգրավված անձանց կատարած աշխատանքի արդյունավետության բարձրացմանը միտված քայլերը:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև e-probation էլեկտրոնային համակարգի ներդրման և Քրեակատարողական համակարգի տեղեկատվական շտեմարանին Պրոբացիայի պետական ծառայության էլեկտրոնային հասանելիության ապահովմանն առնչվող հարցերին, որոնք էականորեն կբարելավեն ծառայության աշխատանքների արագությունը և արդյունավետությունը:
Հանդիպման ավարտին նախարար Զեյնալյանը կարևորել է աշխատակիցների կողմից Պրոբացիայի պետական ծառայության շահառուների մոտ հանրային իշխանության հանդեպ դրական վերաբերմունքի ձևավորումը և ընդգծել, որ այս արժեհամակրգը պետք է տեսանելի լինի ոչ միայն Երևանում, այլ ամենահեռավոր մարզերում նույնպես:
Նմանատիպ նյութեր
1223 դիտում
18:36 21-10-2015
Քննարկման սեղանին է դրվել «Պրոբացիայի և պրոբացիայի պետական ծառայության մասին» ՀՀ օրենքի հիմնադրույթները
Այս բաժնից
1147 դիտում
18:25 10-01-2025
Արդարադատության նախարարը ներկայացրել է Պրոբացիայի ծառայության նոր պետին
1519 դիտում
18:13 10-01-2025
Անահիտ Մանասյանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ