«Գրողը տանի, ի՞նչ եք անում»․ Շվեդիայում դեռահասների ավազակախմբերը հրկիզել են 80 ավտոմեքենա․ BBC
Շվեդիայի արևմուտքում մի քանի քաղաքներում անցած գիշեր տասնյակ մեքենաներ են հրկիզվել: Ոստիկանությունը դա համարում է ծրագրված գործողություն: Հաղորդում է [url=https://www.bbc.com/russian/news-45201565]BBC[/url]-ն։
Դեռահասների ավազակախմբերը սև դիմակներով կոտրել և հրկիզել են մոտ 80 ավտոմեքենա։ Խուլիգանական ցույցը սկսվել է տեղական ժամանակով երեկոյան ժամը 9-ին: Միջադեպերի մեծ մասը տեղի է ունեցել Գետեբորգում։ Ավտոմեքենաներ են հրկիզվել նաև Տրոլհետանում` Գյոտեբորգից հյուսիս և Ֆալկենբերգում (գտնվում է հարավում):
«Կարծես գործ ունենք մանրակիկիտ ծրագրված, գրեթե ռազմական գործողության հետ»,- ասել է Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լևենը:
Շվեդական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դիմակավորված երիտասարդները կոտրել են մեքենաների պատուհանները, վառելիքը ներս շփել և հրկիզել։ Նրանք նաև ոստիկաններիուղղությամբ քարեր են նետել: Տուժածների մասին տվյալներ չկան, չնայած նյութական վնասը շատ մեծ է: Չարագործության մոտիվները դեռևս անհայտ են։
Ելույթ ունենալով շվեդական ռադիոյով, վարչապետ Լևենը խուլիգաններին դիմել է պարզ հարցով. «Գրողը տանի, ի՞նչ եք անում»: