4043 դիտում
17:12 14-08-2018
Սև ծովի ափին ավարտվել է Ուկրաինայի հայերի միության 7-րդ մանկապատանեկան ճամբարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Օգոստոսի 11-ին Սեւ ծովի ափին ավարտվեց Ուկրաինայի հայերի միության 7-րդ մանկապատանեկան ճամբարը:
Ինչպես հաղորդում է [url=http://ua-report.info/news/odesayi_marzowm_anckacvec_owkrainayi_hayeri_miowtyan_twambary/2018-08-14-2043#]AnalitikaUA.net[/url]- ը, փակման արարողության կապակցությամբ ճամբար այցելեցին Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանը, ՈՒՀՄ փոխնախագահ Լեւոն Գուլյանը, ՈՒՀՄ պատմա-մշակութային կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանը եւ Օդեսայի մարզում ՈՒՀՄ ներկայացուցիչ Արտեմ Քարաջյանը:
Ճամբարի մասնակիցները կազմակերպեցին տոնական համերգ, որի ընթացքում երեխաները ներկայացրեցին հայկական ժողովրդական երգեր եւ պարեր հյուրերի համար:
Ավելի վաղ ճամբարի մասնակիցների հետ հանդիպել էր նաև Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, ով մասնակցեց երեխաների կազմակերպած «Ով է ուզում դառնալ միլիոնատեր խաղին»։
Կայքը հիշեցնում է, որ հուլիսի 29-ին Օդեսայի շրջանում մեկնարկեց Ուկրաինայի հայերի միության 7-րդ ամենամյա ամառային մանկապատանեկան ճամբարը։ Ճամբարին մասնակցում են ամենաակտիվ և լավագույն առաջադիմությամբ շուրջ 60 երեխաներ Ուկրաինայից և Հայաստանից։
Օգոստոսի 5-ին ՈՒՀՄ- ի պատմության եւ մշակութային ժառանգության կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանը հանդիպեց Ուկրաինայի հայերի միության ամառային ճամբարի մասնակիցների հետ եւ նրանց համար անցկացրեց Հայաստանի պատմության մասին ճանաչողական դասախոսություն:
Ուկրաինայի հայերի միության ճամբարի մասնակիցները այցելեցին նաեւ Բելգորոդ-Դնեստրովսկի միջնադարյան հայկական եկեղեցի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2590 դիտում
23:40 07-02-2020
Անդրկարպատներում մեկնարկել է Ուկրաինայի Հայերի միության ձմեռային 2020 ճամբարը
7084 դիտում
23:59 21-05-2014
Ծովի ափին յոգայով զբաղվող աղջկան ալիքը տանում է. տեսանյութ
Այս բաժնից
1081 դիտում
18:19 12-11-2024
COP29-ի շրջանակներում կայացել է Էրդողան-Ալիև հանդիպումը
919 դիտում
15:09 12-11-2024
ԱՊՀ երկրների ՊՆ-ները 2025-ին կանցկացնեն ավելի քան 120 համատեղ միջոցառում
1198 դիտում
23:17 11-11-2024
Բաքուն ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսի համար ոչ պիտանի վայր է. Bild