211652_close_icon
views-count32038 դիտում article-date 14:31 14-08-2018

Երևանում թալանել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության գործակալության պետի տունը, տանելով խոշոր չափի ոսկյա և արծաթյա զարդեր

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ օգոստոսի 12-ին անհայտ անձը կամ անձինք թալանել են Երևան քաղաքի Ամիրյան փողոցի բնակիչ, 42-ամյա Արմեն Նալբանդյանի բնակարանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Նալբանդյանը այդ օրը դիմել է ոստիկանության կենտրոնական բաժին և հայտնել, որ օգոստոսի 8-ին ժամը 00:30-ից մինչև օգոստոսի 12-ի ժամը 14:30-ն ընկած ժամանակահատվածում իր բնակարանի դուռը հարմարեցված բանալիով բացել են և ներս մտել տուն ու այնտեղից հափշտակել ոսկյա և արծաթյա զարդեր: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Նալբանդյանն աշխատում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում՝ որպես գործակալության պետ: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր