Թուրքիայում սկսել են հետապնդել սոցցանցերում տնտեսական ճգնաժամի մասին հրապարակումներ անողներին
Թուրքիայում սկսել են հետապնդել սոցցանցերի այն օգտատերերին, որոնք քննադատական հրապարակումներ են կատարել երկրի իշխանությունների գործունեության վերաբերյալ՝ կապված թուրքական լիրայի՝ դոլարի դիմաց ռեկորդային անկման հետ։
Ինչպես գրում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը, թուրքական հատուկ ծառայությունները մանրակրկիտ ստուգումներ են անցկացրել, ինչի արդյունքում հետաքննություն է սկսվել 346 սոցիալական հաշվի վերաբերյալ։
Երկրի տնտեսական վիճակի վերաբերյալ խուճապահար ու քննադատական հրապարակումների հեղինակները մեղադրվում են «սադրիչ» գործողություններով ժողովրդի մեջ ապատեղեկատվություն տարածելու ու անհիմն խուճապ բարձրացնելու համար։