Արցախի Տող գյուղում 5-րդ անգամ կկայանա արցախյան գինու փառատոն
Հադրութի շրջանի Տող գյուղում սեպտեմբերի 15-ին կկայանա Արցախյան գինու հինգերորդ փառատոնը։
Արդեն ավանդական դարձած այդ իրադարձության ծրագիրն ընդգրկելու է արցախյան գինու և գյուղատնտեսական տոնավաճառներ, արվեստի ցուցահանդեսներ, համերգ, ժամանցային հետաքրքիր միջոցառումներ:
Գինու տոնավաճառը բաց է լինելու առավոտյան ժամը 10։00-ից մինչև 20։00–ը, իսկ համերգային ծրագիրը նախատեսվում է կազմակերպել ժամը 15։00-ից։ Փառատոնի հյուրերի և մասնակիցների համար գործելու է ավտոբուսների հատուկ երթուղի՝ Ստեփանակերտից Տող և հակառակ ուղղությամբ: