211652_close_icon
views-count40870 դիտում article-date 12:38 10-08-2018

Արարատի մարզի «VARDA» գիշերային ակումբի տնօրենը սպանության կասկածանքով կալանավորվեց. նրան տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 9-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ Գևորգ Սիմոնյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, ավագ քննիչ Գեղամ Մկրտչյանը միջնորդություն է ներկայացրել Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարան որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Մալաթիա –Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 34-ամյա Խաչատուր Արոյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանի նախագահ Գագիկ Սարգսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վեադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը և Խ. Արոյանը, ով կասկածվում է Արարատի մարզում «VARDA» գիշերային ակումբի մոտ Այնթապ գյուղի բնակիչ, 28-ամյա Արթուր Սահակյանին սպանելու մեջ՝ կալանավորվեց: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Խ. Արոյանը նշված գիշերային ակումբի տնօրենն է և նա նույնպես մարմնական վնասվածքներ է ստացել սպանվածի կողմից և նրան հիվանդանոցից տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց, ժողովրդին հայտնի՝ «ՑԲ»: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/08/07/1102566/]ավելի վաղ[/url] հայյտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 6-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ Գևորգ Սիմոնյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, ավագ քննիչ Գեղամ Մկրտչյանի որոշմամբ որպես կասկածյալ ձերբակալվել էր Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 34-ամյա Խաչատուր Արոյանը: Վերջինս կասկածվում էր օգոստոսի 6-ին Արարատի մարզում գործող «VARDA» գիշերային ակումբի մոտ Այնթապ գյուղի բնակիչ, 28-ամյա Արթուր Սահակյանին սպանելու մեջ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Խ. Արոյանը նշված ակումբի տնօրենն է: Նա նույնպես «կրծքավանդակի աջ և ձախ կեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ տեղափոխվել է Աստղիկ բժշկական կենտրոն: Ըստ նախնական տեղեկությունների՝ վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ և մեկմեկու դանակահարել էին, ինչի հետևանքով Ա. Սահակյանը մահացել էր, իսկ նրա դին հայտնաբերվել էր նշված գիշերային ակումբից բավականին հեռավորության վրա՝ «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի հարևանությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 198+
198+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր