30372 դիտում
12:12 07-08-2018
Արարատի մարզի «VARDA» գիշերային ակումբի տնօրենը ձերբակալվել է սպանության կասկածանքով. Սպանվածը դանակի մի քանի հարվածներ էր հասցրել տնօրենին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ օգոստոսի 6-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ Գևորգ Սիմոնյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, ավագ քննիչ Գեղամ Մկրտչյանի որոշմամբ որպես կասկածյալ ձերբակալվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 34-ամյա Խաչատուր Արոյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է օգոստոսի 6-ին Արարատի մարզում գործող «VARDA» գիշերային ակումբի մոտ Այնթապ գյուղի բնակիչ, 28-ամյա Արթուր Սահակյանին սպանելու մեջ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Խ. Արոյանը նշված ակումբի տնօրենն է: Նա նույնպես «կրծքավանդակի աջ և ձախ կեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ տեղափոխվել է Աստղիկ բժշկական կենտրոն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ և մեկմեկու դանակահարել են, ինչի հետևանքով Ա. Սահակյանը մահացել է, իսկ նրա դին հայտնաբերվել է նշված գիշերային ակումբից բավականին հեռավորության վրա՝ «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի հարևանությամբ:
Ինչպես[url=https://shamshyan.com/hy/article/2018/08/06/1102481/] ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 6-ին սպանություն էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 06:10-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխավան ավտոճանապարհի «VARDA» գիշերային ակումբի հարևանությամբ՝ դիմացի մայթում, տղամարդու դի կա:
Ժամանել էին ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սամվել Ասատրյանի և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ:
Ժամանել էին նաև ոստիկանության Մասիսի և Արտաշատի ոստիկանապետեր Ջանիկ Մարությանն ու Արթուր Հովհաննիսյանը:
Օպերատիվորեն ժամանել էր նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության և նույն վարչության Մասիսի քննչական բաժնի խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Գևորգ Սիմոնյանի և Մասիսի քննչական բաժնի պետի տեղակալ Կարեն Իսրայելյանի գլխավորությամբ:
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել էր նաև Արարատի մարզի դատախազության դատախազ Վաղինակ Մկրտչյանը:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում էր մարզային քննչական վարչության ավագ քննիչ Գեղամ Մկրտչյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի հատկանիշներով:
Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ սպանվածը 28-ամյա Արթուր Սահակյանն էր, ով մահացել էր սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածից:
Պարզվել էր նաև, որ Աստղիկ բժշկական կենտրոն էր տեղափոխվել Երևանի քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 34-ամյա Խաչատուր Արոյանը՝ դանակահարված վիճակում:
Ոստիկաններն ու քնիչները նշված ճանապարհին գործող «VARDA» գիշերային ակումբի մոտ հայտնաբերել էին Toyota Camry մակնիշի 01 MM 055 համարանիշի ավտոմեքենա, որի վարորդի նստատեղին և ուղևորի նստատեղին կային արնանման հետքեր:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 198+
198+