Եվրամիությունը հայտարարություն է տարածել վրաց-ռուսական պատերազմի 10-ամյակի կապակցությամբ
Եվրամիությունը հայտարարություն է տարածել 2008 թվականի վրաց-ռուսական պատերազմի տասնամյակի կապակցությամբ՝ ընդգծելով, որ անվերապահորեն հավատարիմ է Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը:
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության պատասխանատու Ֆեդերիկո Մոգերինիի գրասենյակի հրապարակած հայտարարությունում ասված է․
«Եվրոպական միությունը սատարում է Վրաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը՝ այդ երկրի միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Դժբախտաբար, Աբխազիայում և Հարավային Օսիայում ռուսական ռազմական ներկայությունը շարունակվում է, և դա հակասում է միջազգային նորմերին և 2008 թվականի օգոստոսի 12-ին Եվրամիության աջակցությամբ Ռուսաստանի կնքած համաձայնագրից բխող պարտավորություններին»:
Բրյուսելը նաև աջակցություն է հայտնում Վրաստանում անցկացվող բարեփոխումներին և Վրաստան-Եվրամիություն գործընկերությանը: