7063 դիտում
15:02 02-08-2018
«Արզնի-Երեւան թիվ 2» մայրուղային ջրատարի վթարման պատճառով դադարեցվել է Արաբկիր վարչական շրջանի մի շարք տարածքների ջրամատակարարումը
Հարգելի գործընկերներ.
Այսօր, մոտ ժամը 10-ին Երեւանի Կորեայի ձոր կոչվող հատվածում վթարվել է «Արզնի-Երեւան թիվ 2» մայրուղային ջրատարը: Դրանով պայմանավորված դադարեցվել է Արաբկիր վարչական շրջանի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը. Ղափանցյան, Գրիբոյեդովի, Գր. Արծրունու, Արղության, Հ. Էմինի, Արաբկիրի 17-ից-25 փողոցների, Ռիգայի փողոցի՝ իր նրբանցքներով, Վ. Փափազյան փող. 12-ից-24 համարների, Ա. Խաչատրյան փող. 22-ից-33 համարների, Կոմիտասի պող. 16-ից-50 համարների, Վաղարշյան փող. 15, 15բ, 17, 18, 20 համարների` իրենց կոտորակներով, Ադոնցի փող. 25, 27, Վրացական փող. 1-ից-10, Հր. Քոչարի փող. 9-ից-169, Զարյան փող. 1-ից-19 համարների, Մալխասյանց, Մամիկոնյանց փողոցների և Խաչատրյան փող. 1-ին նրբանցքի:
Ընկերության համապատասխան ծառայություններն անմիջապես արձագանքել են վթարին: Սկսվել են ջրատարի վերանորոգման աշխատանքները: Ամեն ինչ արվում է դրանք այսօր իսկ ուշ երեկոյան ավարտելու եւ ջրատարը վերագործարկվելու համար:
[b]Վեոլիա Ջուր ՓԲԸ[/b]
Նմանատիպ նյութեր
2062 դիտում
10:49 10-04-2014
Անորոշ ժամանակով դադարեցվել է Կենտրոն վարչական շրջանի մի շարք տարածքների ջրամատակարարումը
1488 դիտում
17:26 22-05-2014
Դադարեցվել է Նոր Նորք վարչական շրջանի 9-րդ զանգվածի և հարակից տարածքների ջրամատակարարումը
Այս բաժնից
301 դիտում
18:01 15-11-2024
Էդվարդ Ասրյանը ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում աշխատաժողովի է մասնակցել
343 դիտում
17:18 15-11-2024
Մեր հանրապետությունում չպետք է լինեն մարդիկ, որոնք իրենց արտոնյալ զգան. ՄԻՊ-ը համաձայն է Փաշինյանի հետ
328 դիտում
17:04 15-11-2024
ՀՀ փոխվարչապետերը ընդունել են Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը