211652_close_icon
views-count79291 դիտում article-date 11:22 30-07-2018

Խոշոր ու ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են ГАЗ 27057-ն ու ВАЗ 2107-ը. պայմանագրային զինծառայողներից մեկը մահացել է, մեկն էլ տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։40-ի սահմաններում Գորիս քաղաքի Երևանյան խճուղում թիվ 2 հասցեում գործող «Զանգեզուր» կոչվող հացատան դիմաց բախվել են Քարահունջ գյուղի բնակիչ՝ 41-ամյա Արման Պողոսյանի վարած ГАЗ 27057 մակնիշի 07 PR 088 համարանիշի և Վերիշեն գյուղի բնակիչ՝ 56-ամյա Վահիկ Բակունցի վարած ВАЗ 2107 մակնիշի 34 RP 016 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ. Բակունցը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն, իսկ նրա ուղևոր՝ 29-ամյա Արմեն Մինասյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Վիրավորներին ավտոեմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու հրշեջ-փրկարարները։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղոկությունը փոխանցել է ոստիկանության Գորիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ հերթապահ մասի պետի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռոլանդ Օղիկյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացած Ա. Մինասյանը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։ Նույն զորամասի պայմանագրային զինծառայող է նաև «07»-ի վարորդ Վ. Բակունցը։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Մանուչարյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Գորիսի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր