9704 դիտում
12:13 29-07-2018
Բելգրադում գնդակահարվել է Սլոբոդան Միլոշևիչի նախկին փաստաբան Դրագոսլավ Միշա Օգնյանովիչը
Շաբաթ երեկոյան Բելգրադում գնդակահարվել է փաստաբան Դրագոսլավ Միշա Օգնյանովիչը: Սպանությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ փաստաբանը Բելգրադում մտել է իր տուն: Ինչպես տեղեկացնում է [url=https://www.blic.rs/vesti/hronika/pucnjava-na-novom-beogradu-ubijen-cuveni-advokat-dragoslav-misa-ognjanovic-koji-je/6fshg1z]«Բլից»[/url] թերթը, մահափորձի ընթացքում ձեռքից վիրավորվել է նաև իրավաբանի 26-ամյա որդին։
Օգնյանովիչը աշխատել է փաստաբանների թիմում, որը պաշտպանել էին նախկին Հարավսլավիայի նախագահ Սլոբոդան Միլոշևիչին Հաագայի դատարանում: Սերբական ԶԼՄ-ները պնդում են, որ նա պաշտպանել է Սերբիայում և Մոնտենեգրոյում լուրջ հանցագործություններ կատարած բազմաթիվ հաճախորդների: Վերջին տարիներին նա ներկայացնում էր քրեական հեղինակություն Լուկա Բոյովիչի շահերը:
«Բլիցը» նշում է նաև, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում Բոյովիչի մի քանի ընկերներ սպանվել են Բելգրադում: Պարբերականի տեղեկություններով՝ դա պայմանավորված է թմրանյութերի շրջանառության մեջ ներգրավված հանցավոր կլանների միջև պատերազմով:
Նմանատիպ նյութեր
1283 դիտում
15:16 22-12-2014
Ա.Լուկաշենկոն չպետք է մոռանա Միլոշևիչի, Քադաֆիի և Հուսեյնի ճակատագրի մասին. Ալեքսեյ Պուշկով
2396 դիտում
21:20 13-07-2018
Արցախի պետնախարարն ընդունել է Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության ղեկավար Դրագոսլավ Բլաժևիչ Չիրոյին
2221 դիտում
14:57 08-06-2014
Մոսկվայում գնդակահարվել է 68-ամյա գեներալը
Այս բաժնից
541 դիտում
21:32 01-05-2024
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
568 դիտում
20:25 01-05-2024
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
520 դիտում
19:50 01-05-2024
Թուրքիան ցանկանում է միանալ Իսրայելի դեմ Միջազգային քրեական դատարանում քննվող հայցին. Ֆիդան