«Ռոմայի» նախագահ. Մենք հիանալի գործարք կատարեցինք
«Ռոմայի» նախագահ Ջեյմս Պալոտան մեկնաբանել է դարպասապահ Ալիսոնին «Լիվերպուլին» վաճառելու որոշումը:
«70 միլիոն եվրոն մեծ գումար է: Երբ մենք որոշեցինք վաճառել Ալիսոնին, մենք այլ դարպասապահ էինք փնտրում՝ համարելով, որ նա այդ դիրքի համար շատ լավը կլինի:
Սակայն ստացված գումարները մեզ թույլ տվեցին այլ խաղային օղակների համար էլ խաղացողներ գտնել, մասնավորապես՝ Մալկոմին, որի հետ կարող էինք պայմանագիր ստորագրել:
Եթե դու իրապես ուժեղ երեք խաղացող կարող ես ձեռք բերել՝ վաճառելով մեկ ուժեղ դարպասապահի, ապա իմ պաշտոնում գտնվող ֆուտբոլային մարդկանց համար ընտրությունը ակնհայտ է: Սա հիանալի գործարք էր», ասել է Պալոտան: