211652_close_icon

«Երևանյան ամառ 2017». Աջափնյակի հանդբոլի թիմը հաղթել է Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի մրցաշարում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

views-count15570 դիտում article-date 15:32 25-07-2017
«Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի 2017թ. համաքաղաքային բակային մրցաշարում հաղթողի կոչման համար պայքարի էին դուրս եկել մայրաքաղաքի վարչական շրջանների հանդբոլի թիմերը: «Երևանի սրընթաց գնդակ» կոչվող հանդբոլի մրցաշարի եզրափակիչ խաղում հանդիպել են Աջափնյակ և Էրեբունի վարչական շրջանների պատանեկան թիմերը: Շոշափելի առավելությամբ հաղթանակ են տարել և մրցաշարի հաղթող ճանաչվել աջափնյակցի հանդբոլիստները: 3-րդ տեղի համար Նոր Նորքը և Մալաթիա-Սեբաստիան ներկայացնող թիմերի դիմակայությունում ավելի ուժեղ են գտնվել նորնորքեցի պատանի հանդբոլիստները: Առաջին եռյակը զբաղեցրած թիմերը պարգևատրվել են մեդալներով ու պատվոգրերով: Հաղթող թիմին պարգևատրել է Երևանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանը, իսկ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած թիմերին՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանն ու Երևանի սպորտկոմիտեի տնօրեն Հրանտ Ենոքյանը: Խրախուսվել են նաև խաղային դիրքերում իրենց լավագույն կողմերով դրսևորած պատանիները: Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» խորագրով համաքաղաքային բակային մրցաշարի 8 մարզաձևերում թիմային ընդհանուր հաշվարկով հաղթած վարչական շրջանը կպարգևատրվի Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր