211652_close_icon
views-count5646 դիտում article-date 23:53 22-07-2018

U2 խումբը ճանաչվել է տարվա ամենաբարձր վարձատրվողը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իռլանդական U2 ռոք-խումբը գլխավորել է 2017թ. ամենաբարձր վարձատտրվող երաժիշտների վարկանիշը, որը կազմել է ամերիկյան Billboard ամսագիրը: Համաձայն ամսագրի, U2-ը 2017թ. վաստակել է 54,4 մլն դոլար, որից 52-ը ստացվել է Joshua Tree Tour համերգային հյուրախաղերից: Երկրորդ տեղում ամերիկացի քանթրի-երգիչ Գարթ Բրուքսն է, որը վաստակել է 52,2 մլն դոլար: 2016-ի համեմատ նա միանգամից 16 հորիզոնականով է բարձրացել: Նրան հետևում է ամերիկյան Metallica խումբը՝ 43,2 մլն: 2018-ին Grammy մրցանակի արժանացած Բրունո Մարսը առաջին անգամ է հայտնվել ամսագրի վարկանիշում՝ 40,7 մլն դոլարով զբաղեցնելով 4-րդ տեղը: Առաջին տասնյակում ընդգրկվել են նաև բրիտանացի փոփ-երաժիշտ Էդ Շիրանը՝ 31,3 մլն, երգչուհի Լեդի Գագան՝ 29,7 մլն, ամերիկացի դաշնակահար Բիլի Ջոելը՝ 29,2 մլն, Guns N' Roses խումբը՝ 27,8 մլն, բրիտանացի ռոք-երգիչ Ռոջեր Վոթերսը՝ 27,2 մլն և Coldplay խումբը՝ 26,5 մլն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր