Նեթանյահուն Պուտինին նախազգուշացրել է Սիրիայում Իսրայելի գործողությունների մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսային բանակցությունների ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ասել է, որ հրեական պետությունը կշարունակի գործողությունները Սիրիայում՝ ընդդեմ իրանական ուժերի ամրապնդման: Այս մասին հաղորդագրություն է տարածել Իսրայելի վարչապետի գրասենյակը։
«Զրույցի ընթացքում քննարկվել է իրադարձությունների զարգացումը տարածաշրջանում և իրավիճակը Սիրիայում։ Նեթանյահուն նշել է, որ Իսրայելը կշարունակի գործել Սիրիայում իրանական ուժերի ամրապնդման դեմ»,- նշված է հաղրդագրության մեջ:
Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ Պուտինն ու Նեթանյահուն հեռախոսով քննարկել են Մերձավոր Արևելքում իրավիճակը և սիրիական կարգավորման հարցը: